Հայտնի ինտելեկտուալ Անատոլի Վասերմանը նոր վիրուսային հոլովակում, որը նկարահանվել է Smart-up ինտերնետ-խանութի համար, կապկել է Ջենիֆեր Էնիսթոնին: Տեսանյութը աստիճանաբար ցուցադրում է իդեալական վիրուսային գովազդի ստեղծումը, որտեղ անպայման պետք է լինեն պարեր, էրոտիկա եւ տնային կենդանիներ: Այս ամենը կառավարում է ինքը` Վասերմանը, ով կադրում բրեյք-դանս է պարում եւ հանում ժիլետը:

Այդ վիրուսային հոլովակը հանքային ջրի գովազդի պարոդիան է, որտեղ նկրահանվել է Ջենիֆեր Էնիսթոնը:

Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ վիրուսային գովազդային հոլովակը երեք ամսում YouTube-ը հավաքել է 9,3 մլն դիտում: Այն YouTube-ում տեղադրվել է մայիսի 27-ին: