Այսօր, հունիսի 29-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նվերներ է հանձնել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցում, որտեղից սկսվել է հռչակավոր բռնքամարտիկի մարզական կենսագրությունը:

Adidas-ի հետ պայմանագիր ունեցող Աբրահամն այս անգամ գումարի փոխարեն գովազդատուից հանդերձանք է վերցրել: 100 հազար եվրոյի նվերները Աբրահամը հանձնել է Ենգիբարյանի անվան դպրոցին եւ Հայաստանի հավաքականին: