Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հունիսի 27-ի որոշմամբ «Եվրասիական զարգացման բանկում» Հայաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այդ մասին նշվում է բանկի հաղորդագրությունում:

Մինչ այդ այդ պարտականությունը կատարում էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայումս բանակցում է «Եվրասիական զարգացման բանկի» հետ` 400 մլն դոլար վարկ ստանալու համար: