Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի Բանանց - Օլիմպի, Ռուսթավի առաջին հանդիպումը: Վրացիները հաղթեցին 1:0 հաշվով: 48-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց Իրակլի Կոբալիան, որը գոլը կանոնների սահմաններից դուրս նշելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: Վրացիները 10 ֆուտբոլիստներով կարողացան պահել հաղթական հաշիվը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























