Ուկրաինայի Բրյանկա քաղաքի ֆուտբոլային առաջնության հանդիպման ժամանակ կրծքավանդակին ստացած կայծակի հարվածից մահացել է թիմերից մեկի խաղացող, տեղի մանկավարժական ինստիտուտի 18-ամյա մի ուսանող, եւս յոթ խաղացողներ հոսանքահարման վնասվածքներ են ստացել: Մյուսները գտնվել են հակառակ կիսադաշտում եւ չեն տուժել: Ամպրոպը սկսվել է հանդիպման ժամանակ, սակայն խաղը չի դադարեցվել: Քրեական գործ առայժ չի հարուցվել, սակայն հարցով զբաղվում է դատախազությունը: Բրյանսկի քաղաքապետարանն էլ որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել եւ պատժել հանդիպման կազմակերպման պատասխանատուներին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարարությանը: