Սոչիում նոր «օրենքով գող» է «թագադրվել»` Բոնդո Գվարամիան, ով հայտնի է Մացի մականունով:
«Երդմնակալության արարողությունը» տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին, եւ այն չէր կարող անցկացվել առանց Դեդ Հասանի հավանության: Ինչպես հաղորդում է «Փրայմ Կրայմը», նոր նշանակումն ամբողջությամբ նրա հետաքրքրությունների շրջանակում էր: Հաղորդվում է, որ «թագադրման» նպատակով վերջին նմանատիպ գողական հավաքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:




























