«Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ իրականացված համաներման շնորհիվ այլեւս բանտերում չեն մարդիկ, որոնք ինքն այդպես էլ չանվանեց քաղբանտարկյալ` Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանել է. «Ես ընդհանրապես դրական եմ համարում, երբ ցուցաբերում է ավելի մարդասիրական մոտեցում:
Դրա շնորհիվ քաղաքական գործընթացներն են դառնում ավելի հետաքրքիր, խորը եւ հաշվարկային: Ընդհանրապես` կա փորձություն` պատերազմով եւ կա փորձություն` խաղաղությամբ:
Որոշ դեպքերում խաղաղությամբ փորձությանը դիմանալն ավելի դժվար է լինում, երբ ակնհայտ վտանգ չես տեսնում ու լճանում ես: Իսկ լճանալն ամենավտանգավոր բանն է թե’ մարդու համար, թե’ հասարակության: Եւ գուցե սա առաջին չափորոշիչն է, որ մենք կարծես սկսել ենք դիմակայել խաղաղության փորձությանը»:


























