«Ինտեր ՌԱՕ»-ն հուլիսի 2-ին կվերականգնի Բելոռուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է մատակարարումը վերականգնել նրանից հետո, երբ իրեն զեկուցել են, որ Բելոռուսը կատարել է վճարումները:
«Ինտեր ՌԱՕ»-ն Բելոռուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը կուտակված պարտքի պատճառով դադրեցրել էր հունիսի 29-ին։




























