Ռուսաստանի Յարոսլավլի մարզում պատահարի արդյունքում զոհվել է Անդրեյ Կոստինը` Deutsche Bank-ի ռուսական ստորաբաժանման թոփ-մենեջերն ու VTB բանկի նախագահի որդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնում է, որ Կոստինը երթեւեկում էր կվադրոցիկլետով, առանց սաղավարտի, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի ուղեմասից եւ շրջվել:



























