Հուլիսի 3 -ին թուրքական ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել երկրի առաջատար ֆուտբոլային ակումբների մոտ 40 ղեկավարների, ադմինիստրատորների եւ ֆուտբոլիստների` պայմանավորված մրցաշարերի կազմակերպման գործի հետաքննության շրջանակում:
Ըստ լրատվամիջոցների` ձերբակալվածների շարքում են Ստամբուլի «Ֆեներբահչե» ակումբի նախագահ Ազիզ Յըլդիրիմը, «Տրաբզոնսպոր» ակումբի փոխնախագահ Նեվզաթ Շաքարը եւ այլք:
Ոստիկանության գործողությունները մեկնարկել են վաղ առավոտյան Թուրքիայի 12 նահանգներում միաժամանակ:
Ըստ թուրքական հեռուստաալիքների` «Ֆեներբահչե» ակումբի նախագահը կալանավորվել է 2010-2011թթ շրջանում «Էսքիշեհիրսպոր» թիմի հետ պայմանավորված մրցաշարի գործով հետաքննության շրջանակում:
Թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կարող է ավելանալ:
Հաղորդվում է, որ սա ոստիկանության` ֆուտբոլում կոռուպցիայի հակազդմանն ուղղված երկրորդ խոշոր օպերացիան է: 2010 թ. մարտ-ապրիլին եւս կալանավորվել էր 55 մարդ, այդ թվում` հայտնի մարզիչներ եւ ֆուտբոլիստներ:




























