Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն այսուհետ կարող են ձեռք բերել Hermitage խանութ-սրահի ներկայացրած բացառիկ օծանելիքի ու կոսմետիկայի տեսականին իրենց ավելի մոտ հասցեից, քանի որ Hermitage-ն այժմ բացվել է նաեւ «Էրեբունի Մոլ»-ում (ֆոտոռեպորտաժ):

Խանութ-սրահում ներկայացված է լավագույն համաշխարհային բրենդների բարձրորակ եւ օրիգինալ տեսականի, որի բազմությունը կհամապատասխանի ցանկացած ճաշակի այցելուներին:

Hermitage-ը հանդիսանում է ներկայացված բոլոր բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում. այն հիմնադրվել է 2012 թվականին, իսկ այժմ արդեն ունի 12 խանութ-սրահ, որոնցից  9-ը գտնվում են մայրաքաղաք Երեւանում, իսկ 3-ը՝ Գյումրիում, Վանաձորում եւ Ստեփանակերտում: Օնլայն գնումների սիրահարների համար Հայաստանում գործում է նաեւ առաքում, որը կարող եք կատարել Hermitage-ի պաշտոնական կայքում: