2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։
NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս եւ հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
.jpeg)




























