Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:

«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:

Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ ԵՊԲՀ խոսնակի՝ Հայկոն պատվաստաված չի էլ եղել: