Մեր ընկեր Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երաժիշտ Հայկոն (Հայկ Հակոբյան) վերջին օրերին գտնվում էր հիվանդանոցում ու պայքարում կյանքի համար. նա օրեր առաջ էր հոսպիտալացվել կորոնավիրուսից առողջական վիճակի ծանրանալու պատճառով:
Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։




























