Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարվել է պաշտոնից այն բանից հետո, երբ նահանգի հակակոռուպցիոն ծառայությունը հայտարարել է, որ հետաքննում է նրա հարաբերությունները նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ, փոխանցում է AUSTRALIAN ASSOCIATED PRESS-ը։

«Ես այլընտրանք չունեմ, քան վարչապետի պաշտոնից հեռանալը»,-ասել է նա։

Բերեջիկլյանը կլքի նաեւ խորհրդարանը, երբ հավեյլալ ընտրություններ անցկացվեն։

Բերեջիկլյանը զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը 2017 թվականից։

Հետաքննությունը պարզում է, թե արդյոք Բերեջիկլյանը Մագուայրի հետ անձնական հարաբերություններով չի խախտել հանրային վստահությունը։

Նախկին պատգամավոր Մագուայրը մեղադրվում է 2012-2018 թվականներին ծառայողական դիրքի չարաշահման, իր պետական գրասենյակի եւ խորհրդարանական ռեսուրսների օգտագործման մեջ։

Զույգի 5-ամյա հարաբերությունները գաղտնի էին պահվում, քանի դեռ այդ մասին Բերեջիկլյանը չհայտնեց 2020 թվականի հոկտեմբերին լսումների ժամանակ։