Վորոնեժում չորրորդ հարկի սեփական բնակարանի պատշգամբից ընկել եւ տեղում մահացել է 2008թ. Պեկինի Պարաօլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2011թ. աշխարհի չեմպիոն, գնդահրորդ Մաքսիմ Նարոժնին: Քննչական մարմնի ենթադրությամբ` 35-ամյա մարզիկն ինքնասպան է եղել:
16 տարեկանում Մաքսիմ Նարոժնին ավտովթարի հետեւանքով կորցրել էր մի ոտքը:



























