Կարմիր ծովում անօրինական փախստականներ տեղափոխող նավի վրա բռնկված հրդեհի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է 197 մարդ: Ինչպես հաղորդում է «Associated Press»,-ը, հուլիսի  5 -ին  մոտ  200  փախստականներով նավը Սուդանից ուղեւորվել է դեպի Սաուդյան Արաբիա:  Դուրս գալուց չորս ժամ անց, Սուդանի ջրային տարածքում, նավի վրա հրդեհ է բռնկվել:

Ըստ  «Sudan Media Center»-ի` 197 մարդ զոհվել է, երեքին հաջողվել է փրկվել: Սուդանի իշխանությունները կազմակերպել են փրկարարա-որոնողական աշխատանքներ, սակայն կենդանի մնացածներին գտնելու հնարավորություն գրեթե չկա:

Հրդեհված նավի սեփականատերերը ձերբակալված են: