Յուլիա Տիմոշենկոյի դատի ընթացքում սկանդալ է տեղի ունեցել, ինչի արդյունքում դատարանի դահլիճից հեռացվել է ինքը՝ Ուկրաինայի նախկին վարչապետը։
Դատավոր Ռոդիոն Կիրեեւը ընդմիջումից հետո դատարանին եւ նախագահող դատավորին անընդհատ վիրավորելու համար մեկ դատական նիստով Տիմոշենկոյին հեռացրել է դատարանի դահլիճից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընդմիջում հայտարարվել է Տիմոշենկոյի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ ծագած ծեծկռտուքի պատճառով։
Միջադեպն սկսվել է, երբ ընդդիմադիր պատգամավոր Եվգենի Սուսլովը հրաժարվել է կատարել դատավոր Կիրեեւի պահանջը եւ կարգը խախտելու համար լքել դատարանի դահլիճը։
Ի պատասխան նրա՝ դատավորը ոստիկանության աշխատակիցներին խնդրել է ուժով տանել Սուսլովին, ինչից հետո էլ վիճաբանություն է սկսվել։




























