Իսրայելում մեդուզաների մեծ կուտակումների պատճառով դադարեցվել է «Օրոնտ Ռաբին» էլեկտրակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է  «The Daily Mail»-ը, Միջերկրական ծովի ափին գտնվող Հադերա քաղաքի մոտ տեղակայված կայանի աշխատանքը դադարեցրել են` մեդուզաների կողմից սառեցման համակարգն արգելափակելուց հետո: Սառեցման համար օգտագործվում է  ծովի ջուր: Կայանի աշխատակիցներն ստիպված են եղել ֆիլտրերը մաքրել մեդուզաներից:

Հունիսի 28 –ին նույն պատճառով  Շոտլանդիայում դադարեցվել էր «Տորնես» ատոմակայանի աշխատանքը: Իսկ հունիսի 24-ին մեդուզաները  փակել էին  -ճապոնական  «Սիմանե» ատոմակայանի էներգաբլոկներից մեկի սառեցման համակարգը:

Փորձագետների կարծիքով` նման քանակի մեդուզաների ի հայտ գալը կարող է կլիմայի փոփոխության ուղղակի հետեւանք լինել: