Նոր Զելանդիայում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա: Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, այդ մասին նշվում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքում:
Մասնագետների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ռաուլ կղզուց 211 կմ հեռավորության վրա: Ըստ սեյմսոլոգների` ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել 48 կմ խորության վրա: Եթե երկրաշարժի արդյունքում ցունամիի ալիք է առաջացել, ապա այն մոտակա ժամանակահատվածում կհասնի Արեւելյան հրվանդանի մոտ, հաղորդում է nzherald.co.nz-ը:



























