18-ամյա ամերիկացի Թայել Մորտոնն անհաջող կատակ է արել. սեքս-շոփից գնված տիկնիկը թողել է դպրոցական զուգարանում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, թիկնապահը նկատելէ, թե ինչպես է նա փաթեթը ձեռքին մտնում շենք:
Վերլուծվել են տեսաձայնագրությունները, ըստ որոնց պարզորոշ երեւում է, թե ինչպես է երիտասարդը ինչ- որ բան ձեռքին մտնում դպրոց, ապա 5 րոպեից լքում է շենքն առանց դրա:
Մորտոնը կրել է սեւ ակնոցներ եւ ուսագլխարկով հագուստ, ուստի նրան անմիջապես չեն կարողացել ճանաչել: Իսկ դպրոցի տնօրինությունը սարսափահար ոստիկանություն է զանգահարել եւ կանչել է ականազերծողների:
Հատուկ պատրաստված շները դպրոցում ոչ մի վտանգավոր բան չեն հայտնաբերել, սակայն դեռահասին, որին մեղադրում են չարանենգ խուլիգանության մեջ, կարող է սպառնալ մինչեւ ութ տարվա ազատազրկում:



























