Հունիսի 24-ին Կապանում կայացել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը, որի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: «Հրապարակ» օրաթերթի` ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փախանցմամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը քննադատել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանին` նրան մեղադրելով բարձրաստիճան սպաների հանդեպ «ոչ մարդկային», այսինքն` խիստ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Խաչատուրովի մեղադրանքը դահլիճը ողջունել է բուռն ծափահարություններով, ինչից վրդովված` Կոստանյանը հակահարված է հասցրել Խաչատուրովին եւ ծափահարողներին` մեկառմեկ թվարկելով քրեածին սպաների անունները, ովքեր վայելում են Խաչատուրովի հովանավորությունը:
«Հրապարակ». Զինդատախազը հակահարված է հասցրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովին
Հասանելի է
русскийՏեղադրություն




























