Աբխազիայի երկրորդ նախագահ Սերգեյ Բաղապշը հետմահու ճանաչվել է հանրապետության հերոս եւ պարգեւատրվել «Փառք եւ պատիվ» առաջին աստիճանի շքանշանով, հաղորդում է Աբխազիայի նախագահի վարչակազմը:

Բաղապշը զբաղեցրել է Աբխազիայի նախագահի պաշտոնը 2005 թվականից: Նա մահացել էր Մոսկվայի հիվադանոցներից մեկում մայիսի 29-ին բարդությունների հանգեցրած վիրահատությունից հետո: Բաղապշին թաղել էին Աբխազիայի Օչամչիրի շրջանի Ջղերդա գյուղում: