Երեւան-Ձորաղբյուր ավտոճանապարհին գտնող «Ջրվեժ» անտառ-պարկի արհեստական լճում հուլիսի 6-ին մարդ է խեղդվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 15.36-ին փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Երեւան քաղաքի բնակիչ 23-ամյա Մարատ Հակոբյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: