Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգթոնում հաջորդ շաբաթ կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

«Հուլիսի 11-13-ը տեղի կունենա Սերգեյ Լավրովի այցը ԱՄՆ։ Նախատեսված է զրույց Բարաք Օբամայի եւ բանակցություններ՝ Հիլլարի Քլինթոնի հետ»,- ասված է ռուսսական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այցի ընթացքում ՌԴ ատգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ «կքննարկվի 2011 թվականին երկու երկրների միջեւ նախանշված կապերի ժամանակացույցը»։