Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):