ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն:
ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդատուի պաշտոնում` հիմք ընդունելով ԼՂՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 3-րդ ենթակետը:




























