Եգիպտոսի նախկին փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Օմար-Սուլեյմանը չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնի համար, գրում է տեղական «Ալ-Ահբար» թերթը:

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները գրել էին, թե առաջիկայում Օմար Սուլեյմանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են աշնանը:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին 18 օր տեւած ժողովրդական հուզումներից հետո: