Սիրիական Համա քաղաքից, որը տեղակայված է երկրի կենտրոնում եւ ուր մի քանի օր առաջ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, տանկային ստորաբաժանումները հանվել են։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Տանկերը եւ զրահամեքենաներն ուղեւորվել են հյուսիս։
Հաղորդվում է նաեւ, որ կիրակի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ոստիկանները երեք մարդ են սպանել։




























