«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո բերման են ենթարկել դասալքության համար հետախուզվող մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 33-ամյա Արկադիա Դ.-ն 2009թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Արկադիա Դ.-ն կալանավորված է: