Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը անհաղթահարելի եղավ նաեւ Երեւանի Ուլիսի համար: Այսօր, հուլիսի 7-ին Երեւանում կայացավ Հունգարիայի Ֆերենցվարոշի հետ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: 35-րդրոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Լիբան Աբդին, իսկ ավելացված 4-րդ րոպեին Օլանը կրկնապատկեց հաշիվը: Առաջին խաղում Ֆերենցվարոշը հաղթել էր 3:0 հաշվով:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























