Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկը կարծում է, որ 74-ամյա վարչապետին հարկավոր է գոնե մեկ օր անցկացնել առանց սեքսի` հանգստանալ: Իր առողջությունը պահպանելու համար Իտալիայի կառավարության ղեկավարը պետք է ինտիմ կապի մեջ մտնի շաբաթը 6 անգամ, մեկ օրը թողնելով որպես հանգստյան օր:
Ումբերտո Սկապանին կարծում է, որ Բեռլուսկոնին իր տարիքի համար հիանալի վիճակում է: Քաղաքական գործիչը վերջերս շագանակագեղձի չարորակ ուռուցքի վիրահատություն է տարել, եւ այժմ կարող է իրեն թույլ տալ սեքսով զբաղվել ավելի հաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը:
Բայցեւայնպես, բժիշկը խորհուրդ է տվել Իտալիայի վարչապետին ոչ միայն հանգստանալ ինտիմ կապից շաբաթը գոնե մեկ անգամ, այլ ճաշից հետո ամեն օր 45 րոպե քնել:
Նշենք, որ Բեռլուսկոնին մեկ անգամ չէ, որ հայտնվել է սեքսուալ սկանդալների կենտրոնում: Իտալական մամուլում պարբերաբար հայտնվում են վարչապետի սեռական կյանքի վերաբերյալ պատմություններ, որոնք արձանագրվում են նրա վիլլայում:




























