ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հիվանդանոցի շենքին է բախվել երկտեղանոց օդանավը:
Օդանավի բեկորների տակից փրկարարները երկու դիակ են հայտնաբերել: Նախնական տվյալներով, դրանք պատկանում են մասնավոր օդանավի օդաչուին եւ ուղեւորին, հաղորդում է CNN-ը:
Վաթսոնվիլլ քաղաքի հիվանդանոցի շենքը գրեթե չի տուժել:



























