Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանն իր հանգիստը կնոջ՝ Ժաննայի եւ դստեր՝ Ժասմինի հետ անցկացնում է Լատվիայի Յուրմալա հանգստարանային քաղաքում։

Ընտանիքը քայլում է փողոցներում, այցելում ատրակցիոններ եւ ճաշում ռեստորաններում։ Չորեքշաբթի «О!» ամսագիրը Գարիկին` դստեր հետ նկատել է հայկական «Էրեբունի» ռեստորանում։

Մարտիրոսյանը Լատվիա եկել է ոչ միայն հանգստանալու համար։ Նա նաեւ մի քանի ելույթներ կունենա։