Վրաստանի երեք քաղաքացիների ձերբակալել են լեհ-բելառուսական սահմանի հատման փորձի ժամանակ: Վրացիներն ուղեւորվում էին Իտալիա, որտեղ բնակվում է ձերբակալվածներից մեկի քաղաքացիական կինը:
Ապօրինի ներգաղթյալներին ձերբակալել են պետական սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Տղամարդիկ Բելառուս էին ժամանել Թբիլիսիից, իսկ սահմանի մոտ էին հասել տաքսիով, հաղորդում է Գրոդնոյի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:



























