Սալլի Ջեյկոբսը գիրք է գրել Սպիտակ տան ներկայիս տիրոջ հոր մասին` «Այլ Բարաք. Նախագահ Օբամայի հոր խիզախ եւ անհոգ կյանքը» վերտառությամբ: Լրագրողուհին պարզել է, որ Բարաքի մայրը դեռ ծնունդից առաջ ցանկացել է ազատվել չծնված որդուց:

1961թ. Օբամայի հայրը ներգաղթի ծառայության պաշտոնյային հայտնել է, թե ամուսնալուծվել է Քենիայի իր կնոջից: Իր նոր կինը` Էնն Դանհեմը այդ ժամանակ հղի է եղել, բայց նրանք արդեն միասին չէին ապրում: Ուստի կինը ցանկացել է ծնունդից հետո երեխային հանձնել Փրկության բանակին, որ նրան որդեգրեն:

Անուղղակիորեն այդ փաստերն ապացուցվում են մեկ այլ գրքով եւս: «Իմ հոր երազանքը» գրքում Օբաման պատմում է, որ Դանհեմն առնվազն կարող էր մտածել այդ մասին: 1961թ. նա ընդամենը 18 տարեկան էր, եւ միջռասայական ամուսնությունները ԱՄՆ տարածքի մեծ մասում արգելված էին: Որոշ նահանգներում դրանք դեռ քրեական հանցագործություն էին համարվում, հաղորդում է Yтро.Ru-ն: