Լենինգրադի կենդանաբանական այգուն են հանձնել մաքսանենգներից առգրավված մարդանմաններին եւ թռչուններին:

Ինչպես «Ֆոնտանկա»-ին հայտնել են Հյուսիս-Արեւմտյան օպերատիվ մաքսատան աշխատակիցները, կենդանիներն առգրավվել են հանցավոր մի խմբավորումից, որ զբաղվում էր Հայաստանից Ռուսաստան էկզոտիկ կենդանիների եւ թռչուների ներմուծմամբ:

Չորս կապիկներին եւ 10 ժակո թութակներին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 526 հազար ռուբլի, առգրավել էին 2009թ. ապրիլին Պուլկովո-1 օդանավակայանում Հայաստանի մի քաղաքացուց: Նրա մոտ բացակայում էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: