Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունները ավիավթարի հետեւանքով մահացած քաղաքացիների վերաբերյալ պաշտոնական տվյալներ են  ներկայացրել:  Ավիավթարը տեղի է ունեցել նախօրեին` Կիսանգանիի միջազգային օդանավակայանում:  Hewa Bora Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 727 վթարի հետեւանքով 127 մարդ է զոհվել, 51-ը ողջ է մնացել:

Ըստ ավիաընկերության կողմից հրապարակված տվյալների, որոնց  համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհված քաղաքացիների թիվն ավելի քիչ է, Կոնգոյի տրանսպորտի նախարարությունը բացատրում է նրանով, որ Hewa Bora Airways-ը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել ինքնաթիռում գտնվող ուղեւորների եւ անձնակազմի թվի վերաբերյալ: Ավելի վաղ ավիաընկերության գործադիր տնօրենը հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 110 մարդ, որոնցից 57-ը փրկվել է, 53-ը` զոհվել:  Կոնգոյի տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակը պնդում է, որ ավիաընկերությունը նվազեցրել է ինքնաթիռում եղած ուղեւորների թիվը: Կեղծ տեղեկություններ հրապարակելու ուղղությամբ ստուգում կիրականացվի, հայտնում է NEWSru.co.il-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վթարը տեղի էր ունեցել Կասանգանիի օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը վայր էր ընկել ջունգլիներում` չհասցնելով հասնել թռիչքուղուն: