Այսօր, հուլիսի 10-ին շախմատի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտել է հավաքը Դիլիջանում եւ հուլիսի 12-ի կմեկնի Չինաստանի Նինբո քաղաք` մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ մարզիչ Արշակ Պետրոսյանը, հաղորդում է Armchess.am-ը:

Հուլիսի 17-ին Նինբոյի New Century Grand Hotel-ում մեկնարկող շախմատի աշխարհի թիմային առաջնությանը կմասնակցեն Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Հայաստանի հավաքականները, հաղորդում է fide.com-ը:

Ռուսաստանի հավաքականը նույնպես ավարտել է հավաքը Օլգինսկում եւ Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Պյոտր Սվիդլեր, Նիկիտա Վիտյուգով, Յան Նեպոմնյաշչի կազմով մրցավայր կմեկնի այսօր, հուլիսի 10-ին, հաղորդում է Chess-news.ru-ն: