Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից 216 կմ հարավ-արեւելք գտնվող Չիտագոնգա քաղաքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, որի զոհ է դարձել 53 պատանի ֆուտբոլիստ: Դպրոցական ֆուտբոլային թիմի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել է ջրախրամը, հաղորդում է Gazeta.ru-ն: Ավտոբուսում եղել է 80 մարդ, 15-ը տեղափոխվել է հիվանդանոց: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Զոհված երեխաներից մեկի հայրը, տեսնելով որդու դին, կաթվածամահ է եղել:

Բանգլադեշում ավտոճանապարհային պատահարների մեծ մասի պատճառը վատ ճանապարհներն են եւ չսպասարկվող ավտոմեքենաները: