Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սագրա բնակավայրում ադրբեջանցիների հրոսակախմբի հարձակումից երկու շաբաթ անց իրավապահները հայտնել են, որ ձերբակալվել է հանդուգն հարձակման ենթադրյալ կազմակերպիչը: Զանգվածային բախման գլխավոր մեղավորն, ըստ քննիչների, Սերգեյ Կրասնորպերովն է` «Սերգեյ գնչու» մականունով:
Հենց նա է գյուղ ուղարկել Եկատերինբուրգի իր կովկասցի ընկերներին: Տեղացիների խոսքով, բախումը տեղի է ունեցել, քանի որ Կրասնոպերովը թմրանյութ է վաճառել, թեեւ ոստիկանությունը նման տվյալներ չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զինված հարձակումը տեղի է ունեցել Ուրալի Սագրա բնակավայրում հուլիսի 1-ին: Գյուղի բնակիչները կռվել էին Եկատերինբուրգից ժամանածների հետ:




























