Ուրալի Սագրա գյուղում հուլիսի 1-ին զինված բախում է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները եւ բլոգերները, հակառակ դատախազության, ներկայացնում են կատարվածի մանրամասները, հայտնում է NEWSru.com-ը։
Ականատեսների խոսքով, կրակոցներով ուղեկցվող վիճաբանությունը սկսվել է գնչու թմրավաճառի կողմից, ում գյուղի բնակիչները վտարել են։
Գնչուն «ինչ-որ կովկասցիների» է հրավիրել՝ 60 ադրբեջանցիների, իսկ սագրացիները եղել են 10 հոգի։
Կռվի ժամանակ կրծքավանդակին 4 կրակոց ստացած ադրբեջանցուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։


























