Տուր դը Ֆրանս բազմօրյա հեծանվավազքի ընթացքում գրանցվել է վրաերթի դեպք: Մրցումը հեռարձակող TF1 հեռուստաընկերության ավտոմեքենան, խուսափելով ծառին բախվելուց, աջ է թեքել եւ հարվածել է հեծանվորդին: Պատահարի հետեւանքով երկու հեծանվորդներ վնասվածքներ են ստացել: