Մախաչկալայում սպանվել է Դաղստանի Ներքին գործերի նախարարության ՕՄՕՆ-ի հրամանատարի տեղակալ Շամիլ Մուրտուզալիեւը, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Սպայի վրա հարձակումը կատարվել է մոտավորապես ժամը 12։00-ին։
Անհայտ անձինք կրակել են Մուրտուզալիեւի վրա։ Նա ստացած վնասվածքներից վախճանվել է։
«Մուրտուզալիեւի մեքենա նստելու պահին, վազելով նրան են մոտեցել երկու անհայտ անձինք, կրակել նրա ուղղությամբ, ապա դիմել փախուստի»,- նշել է ՆԳՆ մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։
Հանցագործների հայտնաբերման ուղղությամբ որոնումներ են իրականացվում։



























