Երեւանում ընթացող Orange Tennis Cup մրցաշարի կիսաեզրափակիչում հուլիսի 15-ին կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները:

Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Երվանդ Գասպարյանը մենախաղերի կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել Վրաստանը ներկայացնող Նիկոլոզ Բասիլաշվիլիի նկատմամբ` 6-4, 6-3 հաշվով: Մյուս կիսաեզրափակչում խորվաթ Տոնի Անդրոիչը 6-7, 6-4, 3-0 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Նեդելկոյին:

Եզրափակիչ հանդիպումը Երվանդ Գասպարյանի եւ Տոնի Անդրոիչի մասնակցությամբ կայանալու է այսօր` Orange Tennis ակումբում , ժամը 16:30-ին: Եզրափակչից հետո կայանալու է մրցաշարի փակման պաշտոնական արարողությունը: