Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները, մեծ ոգեւորությամբ պատրաստվում է դստեր ամուսնությանը։ Վերջերս նա անգամ դեմքի մաշկն է ձգել, գրում է The Times of India-ն։

Այս էպիզոդը կհայտնվի նրա աղջիկների Keeping Up With The Kardashians հեռուստատեսային շոուում։

Հայտնի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ Քարդաշյանի ամուսնությունը ներկայացվում է որպես օգոստոսի ամենասպասված միջոցառումներից մեկը։

Անցած ամիս հարսնացուն արդեն իսկ իր համար զգեստ է գտել եւ բանակցություններ վարել հարսանիքի լուսաբանման իրավունքի վերաբերյալ։