Orange Tennis ակումբում ավարտվել են իրար հաջորդող «America Cup» եւ «Orange Tennis Cup» futures դասի  15 հազար դոլար մրցանակային ֆոնդով տղամարդկանց միջազգային մրցաշարերի  խաղերը:

Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ Orange Tennis Cup-ի հաղթող է դարձել Խորվաթիան ներկայացնող  Տոնի Անդրոիչը: Եզրափակչում նա 6:3, 6:4 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող հայազգի Երվանդ Գասպարյանի նկատմամբ: Իսկ զուգախաղերում հաղթող է ճանաչվել Խորվաթիան ներկայացնող Դինո Մարցան ու Մարին Դրագանյա զույգը, երկրորդ տեղում է Ռուսաստանը ներկայացնող հայազգի Երվանդ Գասպարյանը եւ Իլիա Ստարկով զույգը:

Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի ներկայացուցիչները, մրցաշարի գլխավոր մրցավար Վլադիմիր Էրգը շատ բարձր են գնահատել մրցաշարերի անցկացման մակարդակն ու Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի կատարած աշխատանքը:

Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան հոկտեմբերին անցկացնելու է կրկին futures դասի  այս ագամ կանանց 25 000 VivaCell Cup եւ 10 000 դոլլար մրցանակային ֆոնդով միջազգային երկու մրցաշարեր, մինչ այդ Երեւանում կանցկացվեն պատանեկան մի շարք միջազգային մրցաշարեր եւ մինչեւ տարվա ավարտը կանցակցվի արդեն թվով երկրորդ դասընթաց-մրցաշարը լրագրողների համար:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Երեւանում անցկացվում են չորս futures դասի մրցաշարեր, ինչը նպաստում է հայկական թենիսի զարգացմանը, հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում վայլելու այս արքայական սպորտաձեւն ու ապահովում է մի շարք լավ վարկանիշ ունեցող թենիսիստների այցը Հայաստան: