Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հուլիսի 14-17-ին Ձյուդոյի Եվրոպայի Ֆեդերացիան անցկացրել է ամենամյա մրցավարական քննություն:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան գործուղել էր ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Արարատ Մարտիրոսյանին, ով ղեկավարում էր հանձնաժողովը 2011թ. հունվարից:

Նա բարեհաջող հանձնել է տեսական եւ գործնական քննությունները եւ ստացել ձյուդոյի միջազգային կարգի մրցավարի կոչում: