Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հուլիսի 18-ին ընդունել է «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, Armenian Navy Band խմբի ղեկավար, հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին եւ ՀՀ քաղաքացու անձնգիր հանձնել:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի քաղաքացիություն եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նա այսուհետ եւս կշարունակի արժանապատվորեն ներկայացնել հայ մշակույթը արտերկրում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է մշակույթի դերը որպես երկրի եւ ժողովրդի այցեքարտ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մտադիր է նախաձեռնել մի շարք բարեգործական համերգ-ակցիաներ` ուղղված սոցիալապես խոցելի խմբերի աջակցությանը եւ դրանցում ակնկալելով նաեւ «Armenian Navy Band» խմբի մասնակցությունը:
Արտո Թունջբոյաջյանը ներկայացրել է իր ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ԱԺ-ի հետ:




























