Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի կատարողականների եւ գործունեության միջոցառումների ծրագրի մասին հաշվետվությունների քննարկումը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետվություններով հանդես են եկել ԿԳ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Մշակույթի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարները, Գիտության պետական կոմիտեի, Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իրենց գերակայություններն են՝ նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, Հանրակրթական ոլորտի բարեփոխումները, Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը եւ Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների:
Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ նախարարության գերակայություններից են՝ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումն ու մանկատների խնդիրնելի լուծումը:
Մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերի գերակայություններն են՝ մշակութային ժառանգության պահպանության, մշակույթի հանրահռչակման եւ մատչելիության ապահովման խնդիրները: Նշված ուղղություններով գործադիրի ղեկավարը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարել է արագացնել մշակութային ժառանգության թվայնացումը, թանգարաններում սենսորային կրպակների պատրաստումն ու համացանցային կայքէջերի միջոցով մշակութային ժառանգության ներկայացումը:
Վարչապետն նշել է, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն:




























